Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 49-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Ծաղկաձորի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Անի Դանիելյանը։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հերթապահ քննիչը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։