«Բայերը» Խավերցին 100 մլն եվրոյից էժան չի վաճառի
Լևերկուզենի «Բայերը» մտադիր է զգալի փոխհատուցումստանալ կիսապաշտպան Կայ Խավերցի տրանսֆերի համար:
Ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 100 մլն եվրո: «Բայերը» արդեն հայտնել է Խավերցին այդ պայմանի մասին:
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էր «Բավարիան»:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում Խավերցը «Բայերի» կազմում դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: