211652_close_icon
views-count2434 դիտում article-date 18:09 25-10-2026

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը։ Հայ մարզիկը հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքել է 14,850 միավոր:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջյությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:  

Նմանատիպ նյութեր