211652_close_icon
views-count3715 դիտում article-date 13:46 14-06-2017

«Ռեալը» Մորատային 90 մլն եվրոյից էժան չի վաճառի

Հայտնի է դարձել այն գումարը, որի դիմաց «Ռեալը» համաձայն է բաց թողնել իր հարձակվող Ալվարո Մորատային: Նշվում է, որ մադրիդյան ակումբը 24-ամյա իսպանացուն կվաճառի նվազագույնը 90 մլն եվրոյով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մորատան 73 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ինչը նրան կդարձներ պատմության մեջ ամենաթանկ իսպանացի խաղացողը: Իսպանիայի վերջին առաջնության 26 խաղում Մորատան դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր