211652_close_icon
views-count2569 դիտում article-date 12:54 26-10-2026

Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր

Մոնտե Կառլոյում անցկացված Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և երկրորդ տեղից դուրս եկել խմբից։ Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը  1:6, 6:4, 7:5  հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:

Europe Junior Masters-ին մասնակցում էին 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:

Նմանատիպ նյութեր