ՊՍԺ-ն Վերատիին 100 մլն եվրոյից պակաս չի վաճառի «Բարսելոնային»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության շուրջ նոր զարգացումներ են:
Ֆուտբոլիստը ակումբը լքելու ցանկություն է հայտնել: «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն հեռախոսակապ են հաստատել ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ:
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ Վերատիին բաց թողնել 100 միլիոն եվրոյից պակաս գումարով: Նշվում է, որ կատալոնացիները պատրաստ են նման գումար առաջարկել: