211652_close_icon
views-count1282 դիտում article-date 18:44 01-11-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 23 տան մուտքի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նշան Նշանյանն ու Արթուր Բեջանյանը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր