«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային 100 մլն եվրոյից պակաս չի վաճառի «Ռեալին»
«Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո երրորդ անգամ կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային: 27-ամյա իսպանացու գործակալ Ժորժե Մենդեշը արդեն հայտնել է նրան մադրիդցիների մտադրության մասին:
Առաջին անգամ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» խափանվեց ֆաքսի հետ կապված զավեշտալի պատմության պատճառով, երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշեց պահել Կեյլոր Նավասին:
Հավանականություն կա, որ Դե Խեայի տրանսֆերը չստացվելու դեպքում «Ռեալը» փորձի ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային: