211652_close_icon
views-count604 դիտում article-date 23:08 14-04-2020

Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները

Առաջին զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Ինչպես տեղեկացնում ՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին, հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները:

Նմանատիպ նյութեր