211652_close_icon
views-count1984 դիտում article-date 18:43 27-10-2016

4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է երրորդ եռամսյակի արդյունքները

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 4-րդ բանակային զորամիավորման Ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ և մարտական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման, դրանց մարտական կիրառման պատրաստության վիճակի, ուսումնանյութական բազայի, սպաների և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, եռամսյակի ընթացքում անձնակազմի կարգապահության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները: Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են նաև հոկտեմբեր ամսին ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները, կատարվել են համապատասխան եզրահանգումներ: Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանն ընդգծել է եռամսյակի ընթացքում արձանագրված առաջընթացը, մատնանշել տեղ գտած թերություններն ու դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները: Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայողներին և ցուցումներ տվել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր