211652_close_icon
views-count2814 դիտում article-date 15:34 15-10-2016

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում հոկտեմբերի 11-ին ամփոփվել են 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Զեկույցներում վերլուծվել են անցած երեք ամիսների հնթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ներկայացվել են արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնք պահանջում են հետագա առավել համակարգված և նպատակային աշխատանք: Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրամանատարության կողմից խրախուսվել են եռամսյակի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները:

Նմանատիպ նյութեր