2038 դիտում
13:53 22-01-2020
Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը, այլ պաշտոնատար անձինք:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:
Հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 78456 զանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 92097 հեռախոսազանգ), որից դեպք-պատահարների վերաբերյալ՝ 2746 զանգ, (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2597): Այսինքն նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 150-ով կամ 6%-ով:
Գրանցված դեպք-պատահարներից 1597-ը տեխնածին են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1524), այսինք տեխնածին բնույթի դեպք պատահարներն աճել են 73-ով կամ 8%-ով: Տեխնածին բնույթի դեպքերից 1477-ը հրդեհների դեպքեր են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1413), հրդեհների թիվն աճել է 64 դեպքով կամ 4,5%-ով:
Տարվա ընթացքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ կառավարման մարմինների և ուժերի մշտական բարձր պատրաստականության վիճակը պահպանելու և դրանց նպատակային կիրառումն ապահովելու, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում բնակչության գործողությունների ուսուցումը և կառավարման մարմինների նախապատրաստումն իրականացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության պաշտպանության միջոցառումների համապատասխան պլանավորումն իրականացնելու ուղղությամբ:
Ամփոփման ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը հատկապես կարևորեց մարզում առկա ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերանորոգման և գույքով ապահովման, ինչպես նաև Չարենցավանի և Եղվարդի ՀՓՋ-ներում դեռևս 80-ական թվականներից մնացած հրշեջ մեքենաների՝ ժամանակակից փրկարարական տեխնիկայով փոխարինելու անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
19:02 21-01-2020
Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3453 դիտում
21:42 22-01-2020
Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը