211652_close_icon
views-count3456 դիտում article-date 21:42 22-01-2020

Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզային ծառայությունների, գերատեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմն ու աշխատակիցները: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Դմիտրի Պետրոսյանը ներկայացրեց 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումները կատարել են 1120 ելքեր (2018 թ.-ին՝ 864), ելքերի թիվն աճել է 256-ով կամ 29.6 %-ով, դեպքերի հետևանքով զոհվել է 15 մարդ (2018 թ.-ի 25-ի համեմատ): Զոհերի թիվը նվազել է 10-ով կամ 60 %-ով, մարմնական վնասվածքներ են ստացել (վիրավորվել են) 112 մարդ (2018 թ.-ի 115-ի համեմատ, վիրավորների թիվը նվազել է 3-ով կամ 2.6%-ով), մարզի տարածքում գրանցվել է 1007 արտակարգ դեպքեր (2018 թ.-ի 808-ի համեմատ), դեպքերի թիվն աճել է 199-ով կամ 24.6 %-ով: Գրանցված դեպքերից 712-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 70.7 %-ը, (2018 թ.` 475, կամ 58.7%-ը), որոնց հետևանքով զոհվել է 13 մարդ, (2018 թ.` 17), վիրավորվել է 109 մարդ (2018 թ.` 103): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 199-ով կամ 24.6%-ով, զոհերի թիվը նվազել է 4-ով կամ 23.5 %-ով, իսկ վիրավորների թիվն աճել է` 6-ով կամ 5.8 %-ով: Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն իրականացրել է աշխատանքներ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման, արտակարգ իրավիճակների և դեպքերի արձագանքման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնության ուղղությամբ, ինչպես նաև իրականացրել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների և բնակչության ուսուցման կազմակերպում: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը գոհունակությամբ խոսեց մարզում արտակարգ դեպքերին արդյունավետ արձագանքման մասին, կարևորելով փրկարարական վարչության շարունակական տեխնիկական հագեցվածությունը, կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով հորդորեց ակտիվացնել մարզային փրկարարական վարչության համագործակցությունը տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ։ Քննարկվեցին նաև ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ՀՀ Արագածոտնի մարզի ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման հնարավորությունը, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքներն անխափան իրականացնելու համար անհրաժեշտ ջրային ավազանների սակավության խնդիրները: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում նշեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում նախորդ տարին, ընդհանուր առմամբ, բավական բարդ է եղել: Մարզի քաղաքացիական պաշտպանության ոլորտում լուրջ աշխատանք է տարվել, ձեռքբերումներ են գրանցվել, սակայն համայնքների հետ փոխգործակցությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ: Ամփոփելով զեկույցը՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դ. Պետրոսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութական, տրանսպորտային և տեխնիկական ապահովումն իրականացնելուն, համայնքներում պարզագույն պաշտպանական կառույցների ստեղծմանը, մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինմանը, ինչպես նաև համայնքների տարածքում հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրավազանների կառուցման և հիդրանտների տեղադրման համար հնարավորություններ գտնելուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր