1872 դիտում
19:02 21-01-2020
Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 20-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփումը:
Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Եղեգնաձորի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:
Մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ օպերատիվ տակտիկական պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման ուղղություններով, ինչպես նաև իրականացվել են արտապլանային միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ:
Ամփոփման ընթացքում քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամփոփելով զեկույցը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ. Սարգսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3480 դիտում
21:42 22-01-2020
Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
667 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը