211652_close_icon
views-count33591 դիտում article-date 10:02 07-11-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 51–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 45–ամյա վարորդի 06-ին. 2 վիրավորներից մեկը 12-ամյա տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարազդատ Խուկասյանը իր վարած Mercedes մակնիշի 34 NC 040 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղի ավտոճանապարհին բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Մելիք Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VP 571 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Գևորգյանը, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,12-ամյա Ա. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր