17063 դիտում
22:35 26-08-2019
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 27–ամյա վարորդի BMW-ն և 66-ամյա վարորդի Opel-ը. 2 վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոտսոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում ՝ կամրջի վրա, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 66-ամյա Մայիս Ա.-ի վարած Opel մակնիշի 35 PO 688 համարանիշի և 27-ամյա Արթուր Ա.-ի վարած BMW մակնիշի 89 VP 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայիս Ա.-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչներ, 37-ամյա Ռոմիկ Ա.-ն և 31-ամյա Ոսկի Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ռոմիկ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+