211652_close_icon
views-count12081 դիտում article-date 09:51 21-02-2019

«Ֆլեշի Բարսեղի» սիրտը շատ փող է ուզում. առաջիկայում բենզինի գները կբարձրանան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով ավելի հայտնի է Ֆլեշ Բարսեղ անունով, երեկ «ուրախալի» լուր է հայտնել հայ հանրությանը՝ ասելով, որ առաջիկայում բենզինի գները Հայաստանում բարձրանալու են, քանի որ բենզինը միջազգային շուկայում թանկացել է: Բենզինի միջազգային գին, որպես այդպիսին, գոյություն չունի, կա նավթի համաշխարհային գին, և ամեն երկիր ինքն է որոշում, թե բենզինի վրա ինչ չափով հարկ կիրառի, և ըստ այդմ էլ ձևավորվում է բենզինի գինը: Հայաստանում բենզինի հարկումը չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլև նվազել են, օրինակ՝ եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է մեկ բարելի դիմաց: Ռուսաստանում ևս բենզինը էժանանում է. հունվարին բենզինի մեծածախի գինը էժանացել է 19,1 տոկոսով: Բենզինը էժանացել է նաև բենզալցակայաններում, թեև ոչ այդ չափով: Այսպիսով, պարզ է, որ Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում, և նա որոշել է դա աշխատել բենզինը թանկացնելու միջոցով»,-գրում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր