6314 դիտում
16:51 28-04-2016
Ընտրություններում փող և մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում փող ու «տուկի» թել բաժանողներին, իսկ փող ու «տուկի» թել բաժանողները դատափետում են փող և ատամի պրոտեզ բաժանողներին. Ն. Փաշինյան
«Ընտրություններում փող և մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում փող ու «տուկի» թել բաժանողներին, իսկ փող ու «տուկի» թել բաժանողները դատափետում են փող և ատամի պրոտեզ բաժանողներին: Բայց ինձ ամենաշատը հուզեցին այն ելույթները, որոնց հեղինակները խորը կսկիծ էին արտահայտում «դորդ-ջհար» բանակցային ֆորմատի «իքի-բիր» արդյունավետությանը»,-այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա, առաջարկելով չգերագնահատել այս փաստաթուղթը, նշեց` Ընտրական օրենսգիրքը օրենսգիրք, բայց ավելի շատ բան որոշում են այն հարակից գործոնները, որոնք ֆոն են ստեղծում քաղաքական պրոցեսի համար:
Ըստ նրա՝ խնդիրը ոչ այնքան Ընտրական օրենսգիրքն է, այլ այն, թե արդյո՞ք երկրում կա ժողովրդի վստահության քվեն ծրագրային, կադրային ծագումնաբանության առումով ստանալու արժանի ընդդիմություն, որին ժողովուրդը ոչ թե ի հեճուկս իշխանության, այլ հանուն ու անկեղծորեն կցանկանա տեսնել սեփական երկրի կառավարման ղեկին:
«Տվեք ինձ այդպիսի փոփոխություն, և ես իշխանափոխություն կանեմ նույնիսկ այնպիսի Ընտրական օրենսգրքով, որի տառը Հյուսիսային Կորեայից է, իսկ ոգին՝ Սաուդյան Արաբիայից»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն