5855 դիտում
10:03 24-11-2018
Սերժ Սարգսյանի մտերիմը դեմ է եղել նրա` 3-րդ ժամկետ գնալուն. Ֆլեշի Բարսեղի խոստովանությունը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի:
«Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, բայց ես, լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը, ես ինքս դեմ եմ եղել նրա` երրորդ ժամկետով գնալուն: Այո, անձամբ ասել եմ իրեն, բայց բնական է` որոշում կայացնողն ինքն է եղել: Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, բայց կարծում եմ` որոշակի անարդարությունների, անպատժելիության մթնոլորտի, սերնդափոխության անհրաժեշտություն էր»,- ասել է նա:
Բեգլարյանը նաև վստահեցրել է, թե նոր իշխանությունների օրոք աշխատելու առումով ոչ մի խնդիր չունի, քանի որ բարեխիղճ հարկատու է եղել և երբեք չի խուսափել հարկերից: «Ասված է` հարկերդ վճարի՛ր եւ հանգիստ քնի՛ր, ես այդպես եմ վարվում»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6073 դիտում
09:46 11-06-2016
Անհայտ անձինք մուտք են գործել Ֆլեշի Բարսեղի առանձնատուն. «Չորրորդ իշխանություն»
12120 դիտում
09:51 21-02-2019
«Ֆլեշի Բարսեղի» սիրտը շատ փող է ուզում. առաջիկայում բենզինի գները կբարձրանան. «Ժամանակ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին