6076 դիտում
09:46 11-06-2016
Անհայտ անձինք մուտք են գործել Ֆլեշի Բարսեղի առանձնատուն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով նախօրեին գիշերր ժամը 3-ի մոտակայքում անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրվա ընթացքում Բեգլարյանի տանը օպերատիվ–քննչական գործողություններ են իրականացրել իրավապահները։
Խոսակցություններ կան, որ չարագործները հասցրել են վերջնական նպատակին հասնել, այն է՝ Ֆլեշի Բարսեղի տնից բավականին արժեքավոր բաներ գողանալ։ Թանկարժեք իրերի, գումարի, թե՞ կարևոր նշանակության այլ բաների մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց պարզել։
Ասում են, որ անգամ հայտնի է, թե չարագործներն ինչ մեքենայով են մոտեցել Բեգլարյանի առանձնատանը։ Որքանով մենք ենք տեղյակ՝ նրանք եղել են սովետական արտադրության ավտոմեքենայով։ Տուն մուտք գործածների մասին առաջինը գլխի է ընկել Բեգլարյանի որդին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5858 դիտում
10:03 24-11-2018
Սերժ Սարգսյանի մտերիմը դեմ է եղել նրա` 3-րդ ժամկետ գնալուն. Ֆլեշի Բարսեղի խոստովանությունը․ «Ժողովուրդ»
12123 դիտում
09:51 21-02-2019
«Ֆլեշի Բարսեղի» սիրտը շատ փող է ուզում. առաջիկայում բենզինի գները կբարձրանան. «Ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»