Վենգերը կարող է գլխավորել Կատարի հավաքականը
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Կատարի հավաքականը:
Ըստ France Football-ի, Կատարի ֆուտբոլային ասոցիացիան ցանկանում է 2022թ. տնային աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար հավաքականը վստահել հայտնի մասնագետի և թեկնածուներին բարձր աշխատավարձ է առաջարկում:
Ավելի վաղ նշվել է, որ հավաքականը գլխավորելու առաջարկ է արվել «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմին, սակայն վերջինս մեկնեց Չինաստան: Այժմ հիմնական թեկնածուն 69-ամյա ֆրանսիացին է:
Հիշեցնենքն, որ Վենգերը լոնդոնյանը ակումբը ղեկավարում էր 1996-2018 թվականներին: