Վենգերը կարող է գլխավորել «Մոնակոն» կամ «Էվերթոնը»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո թողնելու է պաշտոնը, մտադիր չէ ավարտել կարիերան:
68-ամյա ֆրանսիացի մասնագետը բաց է հավաքականում աշխատելու համար: Մասնավորապես, նա հետաքրքրված էր Անգլիայի հավաքականում աշխատելու գաղափարով, երբ 2016թ. հեռացավ Ռոյ Խոջսոնը:
Բացի այդ, նա կարող է զբաղեցնել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը:
Կա հավանականություն, որ կարող է վերադառնալ «Մոնակո», եթե թիմից հեռանա Լեոնարդու Ժարդիմը, կամ կգլխավորի «Էվերթոնը», եթե պաշտոնանկ արվի Սեմ Էլարդայսը: