Վենգերը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը՝ ցանկանալով գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո թողնելու է պաշտոնը, մերժել է ՊՍԺ-ն գլխավորելու առաջարկը:
Ֆրանսիացի մասնագետը ցանկություն է հայտնել 2018թ. աշխարհի առաջնությունից հետո Ֆրանսիայի հավաքականում փոխարինել Դիդյե Դեշամին:
Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանից ՊՍԺ-ն կգլխավորի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: Իր հերթին, «Արսենալն» առայժմ չի կողմնորոշվել, թե ով պետք է փոխարինի Արսեն Վենգերին: