Այսօր Մեռելոց է
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։
Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ:
Այսօր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: Դրանից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը Հայաստանում ոչ աշխատանքային է հռչակվել դեռ 2001թ–ից, երբ «Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում» այն ամրագրվեց որպես «Սուրբ ծննդի և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի ոչ աշխատանքային օր»: