211652_close_icon
views-count1585 դիտում article-date 11:28 07-01-2016

Այսօր Մեռելոց է

Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Այսօր նաև ոչ աշխատանքային օր է: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Նմանատիպ նյութեր