211652_close_icon
views-count7420 դիտում article-date 11:09 26-09-2018

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր: «Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա: Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր