ՀՀ պետական պարտքը նվազման միտումներ է դրսևորում թավշյա հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5 մլն դոլար, և սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է և կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը և´ ներքին, և´ արտաքին պարտքի մասին է, և ԿԲ պարտքը:
Տեղի ունեցածը, թերևս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը՝ նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]