Ժոզե Մոուրինյո. Պոգբան պատրաստ է աշխատանքի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պոլ Պոգբայի վիճակը:
«Պոգբան թիմ է վերադարձել երկուշաբթի օրը: Իմ կարծիքով, նա երջանիկ է, հպարտ ու պատրաստ է աշխատանքին:
Բացի Պոգբայից, ես զրուցել եմ Լինգարդի, Ֆելայնիի և Յանգի հետ: Եթե նրանք ի վիճակի լինեն, ապա «Լեսթերի» հետ մեկնարկային խաղում կարող են խաղալ 10, 20 կամ 30 րոպե:
Մենք խաղացողներ հարուստ ընտրություն չունենք, հույսս նրանց վրա է, ով այս պահին շարքում է:
Հասկանում եմ Պոգբայի վիճակը, մենք դեռ պետք է զրուցենք այն ֆուտբոլիստների հետ, որոնք մասնակցել են ԱԱ-2018-ին, որպեսզի հասկանանք, թե արդյոք նրանք կարող են թիմին օգնել պրեմիեր-լիգայի առաջին խաղում», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ այսօր մեկնարկում է Անգլիայի առաջնությունը, և առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ժամը 23:00-ին կընդունի «Լեսթերին»: