211652_close_icon
views-count3029 դիտում article-date 14:48 08-08-2016

Ժոզե Մոուրինյո. Պոգբան գալիս է. վերջապե~ս

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լեսթերի» հետ Անգլիայի Սուպերգավաթի համար հանդիպումից (2:1) երախտագիտության խոսքեր է ասել նախորդ մարզիչ Լուի Վան Գալի մասին և մեկնաբանել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: «Այս տիտղոսը ցանկանում եմ նվիրել Լուի Վան Գալին, քանի որ առանց նրա ես ևս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն չէի ունենա: Պոգբան գալիս է, վերջապե~ս: Հրաշալի է, որ նման բարձրակարգ խաղացողն այժմ մեր հետ է: Նա տեղափոխվում է հաղթողների թիմ: Մեր վերջին երկու հանդիպումները` Անգլիայի Գավաթի եզրափակիչում և Սուպերգավաթում տարած հաղթանակներն են: Պոգբան պետք է շատ աշխատի, որպեսզի թիմում հայտնվի», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ ռեկորդային այդ տրանսֆերն ավարտին հասցնելու համար Պոգբան և նրա գործակալը` Մինո Ռայոլան, արդեն Մանչեսթեր են ժամանել:

Նմանատիպ նյութեր