211652_close_icon
views-count2656 դիտում article-date 17:39 19-08-2016

Ժոզե Մոուրինյո. Պոգբան, հավանաբար աշխարհի լավագույն կիսապաշտպանն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Պոլ Պոգբայի մասին: «Պոգբան Մեսիի կամ Ռոնալդուի չափ գոլեր չի կարող խփել: Նա ունակ չէ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփել: Եթե աշխարհի լավագույն խաղացող լինելու համար պետք է շատ գոլ խփել, աապա դա Պոգբայի մասին չէ: Սակայն նա, հավանաբար, աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Ես տեսնում եմ, որ նա շատ հանգիստ է, իրեն լավ է զգում աստղային խաղացողի դերում: Չէի ասի, որ նա ճնշման տակ է: Մարզումների ժամանակ նա չի փորձում ցույց տալ, թե ինչ որ մեկից ուժեղ է: Կարծում եմ, որ նրա դերակատարումը ամենաբնական հունով կգնա և կօգնի թիմին տիտղոսներ նվաճել», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր