19711 դիտում
23:55 17-11-2017
Ժոզե Մոուրինյո. Իբրահիմովիչն ու Պոգբան պատրաստ են խաղալ «Նյուքասլի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի վնասվածք ստացած խաղացողները շարք են վերադարձել:
«Իբրահիմովիչը, Պոգբան և Ռոխոն ընդգրկվել են կազմում՝ «Նյուքասլի» հետ խաղում: Պոլը ապաքինվել է: Կարծում եմ, դուք հասցրել եք նկատել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերությունը նրա հետ և առանց նրա:
Նախորդ մրցաշրջանում Զլաթանը գործնականում խաղում էր ամեն հանդիպմանը, քանի դեռ առողջ էր: Այս մրցաշրջանում մենք սովորել ենք գործել առանց նրա, սակայն նա «ՄՅՈւ»-ի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադառնում է:
Ռոխոն վնասվածքից ու վիրահատությունից հետո հսկայական աշխատանք է կատարել, որպեսզի վերականգնվի: Նա խաղում էր երկրորդ թիմում, այնպես որ պատրաստ է խաղալ «Նյուքասլի» հետ:
ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:
Նմանատիպ նյութեր
3970 դիտում
19:28 10-08-2018
Ժոզե Մոուրինյո. Պոգբան պատրաստ է աշխատանքի
2362 դիտում
15:59 25-05-2022
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանն ասել է, որ պատրաստ է խաղալ ԿԼ-ի եզրափակիչում
9026 դիտում
18:59 10-12-2016
Իբրահիմովիչն ու Պոգբան երջանկացրել են ուկրաինացի երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ