Ամերիկացի գիտնականները լուսնի վրա ջրի պաշարներ են հայտնաբերել
ԱՄՆ-ի Բոուլդերի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները պարզել են, որ լուսնի ողջ մակերեսի վրա ջուր կա և այն չի սահմանափակվում միայն բևեռային շրջաններով։
Այդ մասին նշված է Nature Geoscience ամսագրում, հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը։
Զեկույցի համահեղինակ Ջոշուա Բանդֆիլդի խոսքով՝ նման եզրակացության իրենք հանգել են 2 ուղեծրային զոնդերի վերլուծության արդյունքում։ NASA-ում ենթադրում են, որ այդ արդյունքները կօգնեն հասկանալ, թե հնարավո՞ր է, արդյոք, Լուսնի ջուրն օգտագործել որպես պաշար։ Եթե դա հնարավոր լինի, ապա այն կօգտագործեն խմելու համար, իսկ նրանից կարտազատեն թթվածին։