Afek Oil & Gas ընկերությունը Իսրայելի Գոլանի բարձունքներում նավթի պաշարներ է հայտնաբերել, որոնք երկար տարիներ կապահովեն երկրին, գրում է Globes պարբերականը:
Ընկերության գլխավոր երկրաբան Յուվալ Բարտովի խոսքով՝ նավթային շերտը ունի 350 մետր հաստություն: Սովորաբար շերտի հաստությունը կազմում է 20-30 մետր:
«Սա 10 անգամ ավելի է և խոսքը գնում է, իհարկե, այդ հանքավայրում նավթի հսկայական պաշարների մասին»,-ասել է նա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իսրայելը օրական օգտագործում է մոտ 270 հազար բարել նավթ: