211652_close_icon
views-count31644 դիտում article-date 11:08 17-05-2020

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմին են հայտնաբերել

[url=https://news.am/arm/news/579136.html?fbclid=IwAR2kI2EZB9DGCHX9DDVwBbhlDaelKUQ6uzp6yToMsM9t2CI3fzBZrB-lVWo]News.am[/url]-ը Sorrento Therapeutics դեղագործական ընկերությունից ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, նրանց հայտարարության համաձայն, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Fox News-ին։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակությամբ հարյուրավորների։ Դրանից հետո, գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակվելուց։ Նշվում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թույլտվություն: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/579136.html?fbclid=IwAR2kI2EZB9DGCHX9DDVwBbhlDaelKUQ6uzp6yToMsM9t2CI3fzBZrB-lVWo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր