3171 դիտում
18:07 17-01-2018
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա
Անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի և Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմել է 62,5 միլիոն դոլար։
Այս մասին հունվարի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ կան արդյոք իրատեսական ծրագրեր Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու կառուցման շուրջ, ինչպես նաև Հայաստանը պատրաստվում է օգտվել Իրանից հանրապետությանը գազով ապահովելու հարցում և ինչ սակագնով։
Վարչապետի գնահատականով՝ իրանական շուկան և բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ ապրանքաշրջանառությունը չափազանց փոքր է: «Վերջին տարիներին առևտրի աճի առումով ունեցել ենք ամենացածր տեմպերը՝ 9-10 տոկոս»,-բացատրել է Կ.Կարապետյանը` մատնանշելով չօգտագործված մեծ ներուժը:
Խոսելով երկաթգծի կառուցման մասին՝ վարչապետը ընդգծել է, որ դա կախված է ինչպես ֆինանսական հոսքերից, այնպես էլ ապրանքաշրջանառությունից, որը հնարավոր կլինի իրականացնել: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին չպետք է ինքնանպատակ լինի:
Անդրադառնալով գազամուղին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ նման ծավալների ենթակառուցվածքը կառուցում են ոչ թե այնպիսի փոքր պետությունները, ինչպիսին օրինակ Հայաստանն է, այլ նրանք, որոնք պատրաստվում են գազ մատակարարել:
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
23:27 30-06-2020
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել
2071 դիտում
11:40 16-01-2021
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 12%-ով
1258 դիտում
20:40 19-10-2015
Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
853 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ