2038 դիտում
11:40 16-01-2021
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 12%-ով
Ըստ 2020 թվականի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, ինչը 11,6% -ով պակաս է 2019 թվականի ցուցանիշից: Այս մասին հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները:
Ըստ այդմ՝ 2020 թվականին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:
Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն ադրբեջանական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 709 մլն 390.07 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 3,1%-ով): Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի արտահանման 5,16% -ը բաժին է ընկել Ռուսաստանին մատակարարվող ապրանքներին:
Ռուսական արտադրանքի ներմուծումը Ադրբեջան 2020 թվականին կազմել է 1 միլիարդ 962 միլիոն 155,68 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 14,3%-ով): Ադրբեջան ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալում Ռուսաստանից մատակարարումների բաժինը կազմել է 16,76%:
Այսպիսով, ըստ Պետական մաքսային կոմիտեի, Ադրբեջանի բացասական հաշվեկշիռը Ռուսաստանի Դաշնության հետ արտահանման-ներմուծման հարաբերություններում 2020 թվականին կազմել է 1 մլրդ 252 մլն 765,61 հազ. ԱՄՆ դոլար:
Նմանատիպ նյութեր
3127 դիտում
23:27 30-06-2020
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել
2310 դիտում
21:18 07-11-2019
Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով
3144 դիտում
18:07 17-01-2018
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»