211652_close_icon
views-count883 դիտում article-date 17:59 18-11-2026

Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը հարգանքի տուրք է նահատшկներին. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը հարգանքի տուրք է նահատակներին: Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջն ընդհանրապես՝ բոլոր ուղղություններով, և խաղաղությունը դարձնում ենք անշրջելի։ Այս մասին այսօր՝վնոյեմբերի 18-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ  հանրաքվեի արդյունքներով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր սահմանադրությանը։

«Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է. մենք փակում ենք հակամարտությունների էջը բոլոր ուղղություններով և անշրջելի ենք դարձնում խաղաղությունը, ժողովրդաիշխանությունն ու պետության գործառութային նշանակությունը։

Մյուս կողմում «այլ Հայաստանների» անընդհատ որոնումների այլընտրանքային հայեցակարգն է, որոնք մենք կանվանենք Արցախ, Արևմտյան Հայաստան կամ էլի ինչ-որ այլ կերպ։

Ընտրությունն այն է, թե արդյոք մենք կունենանք երկարակյաց պետություն, թե՞ ոչ։ Այլընտրանքը պետություն ունենալն ու այն փոխանցելն է։ Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը», — ընդգծեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր