211652_close_icon
views-count1213 դիտում article-date 20:40 19-10-2015

Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: ՀՀ ԿԳ նախարարը դեսպանին ներկայացրել է կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության և ՄԿՈՒ ոլորտներում: Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ Էրազմուս և Հորիզոն 2020 ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով: ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականցված կրթական ծրագրերը արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը. "Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա",- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համգործակցության շարունակականությունը բուհական կրթության, ՄԿՈՒ, լրացուցիչ և շարունակական, ինչպես նաև ֆորմալ կրթության ոլորտներում:

Նմանատիպ նյութեր