211652_close_icon
views-count64564 դիտում article-date 18:43 30-11-2017

Երևանում Մարգարյան եղբայրները ընկերների հետ իրենց միջոցներով անբարեկարգ հատվածը վերածել են Սրբության սրբոցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանը, իր եղբայրներն ու ընկերները 2003 թվականից անբարեկարգ հատվածը վերածել են Սրբության սրբոցի։ Նրանք իրենց ուժերով նախ նշված հատվածից մաքրել ու վերացրել են ԽՍՀՄ տարիներից կուտակված աղբը և կառուցել են փոքրիկ մի մատուռ, ու դեպի մատուռ տանող աստիճանների հարևանությամբ տեղադրվել են խաչքարեր։ Թող Աստված լույս սփռի այս Սրբության սրբոց ստեղծողների ընտանիքներին, ովքեր իրենց կատարած աշխատանքով ապացուցում են, որ մարդ պետք է միշտ բարին գործի, իսկ վկան նրանց ընկեր Սարգսյանների ընտանիքի կողմից տեղադրված խաչքարի պատվանդանին գրված «Խաչ քո, Տեր Հիսուս, եղիցի մեզ ապավեն» խոսքն է։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ 2003 թվականին, անվանի հայ, ժողովրդական բժիշկ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանաստեղծ Հովսեփ Մարգարյանի որդին՝ Արամը, իր եղբայրների ու ընկերների հետ, Արաբկիրի զբոսայգուց դեպի հրազդանի կիրճ իջնող ճանապարհի կողքին սկսեց կառուցել Սողոմոն իմաստունի անունը կրող մատուռը: Նախաձեռնության մասնակիցներից Աբգար Պողոսյանը նշեց, որ շուրջ 14 տարիներ տևած կառուցապատման աշխատանքները կատարվել են միայն բնակիչների շնորհիվ՝ առանց ֆինանսավորման. կառույցը վերջնական տեսք ստանալուց հետո, կօծվի և կփոխանցվի Արարատյան Հայրապետական թեմին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր