211652_close_icon

Երևանում Geso production-ը անբարեկարգ տարածքը վերածել է արհեստական ծաղկանոցի. այն իր յուրահատուկ ոճով արդեն գրավում է երևանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16910 դիտում article-date 16:25 14-07-2025
Հայերիս մոտ ավանդույթ է, երբ ասում են՝ ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու, կամ եթե ցանկանում ես իմանալ, թե նշված հիմնարկությունը, այդ թվում՝ խանութներ, սննդի կետեր և այլ ընկերություններ ինչպես են աշխատում, ապա առաջինը պետք է տեսնել՝ նրանց մուտքի առջև ինչ վիճակ է տիրում: 

Երևանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց տերերը առաջնորդվում են հենց նման սկզբունքներով, այդպիսին է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոր ստեղծվող Geso production-ը՝ միջոցառումների կազմակերպման, տեխնիկայի վարձակալության և վաճառքի ընկերությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկերությունն իր դռները կբացի օգոստոսին և այն գործելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում, իսկ ըներության մուտքի առջև, մինչ նրանց կողմից ընկերության ներսում հարդարման աշխատանքներ իրականացնելը, եղել է անբարեկարգ տարածք, ինչից հետո ընկերությունը նախ բարեկարգել է այդ հատվածը, ապա յուրահատուկ ձևավորում տվել՝ տնկելով տարբեր տեսակի ծաղիկներ, իսկ գիշերային ժամերին այդ արհեստական ծաղկանոցն այցելուներին կգրավի իր լուսային հատուկ էֆեկտներով:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր