211652_close_icon
views-count90626 դիտում article-date 14:19 16-12-2017

Արաբկիր վարչական շրջանում Մարգարյան եղբայրների, նրանց ընկերների միջոցներով կառուցված Սրբության սրբոց մատուռն անվանակոչվեց «Սուրբ Աստվածածին». ներկա էին Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը այցելեցին Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից 2003 թվականից անբարեկարգ հատվածը Սրբության սրբոցի վերածած, նրանց կողմից կառուցված փոքրիկ մատուռ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով: Մատուռի օծումից հետո մատաղ բաժանվեց։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/30/1083568/]հայտնել էր[/url], որ տևական ժամանակ էր, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանը, իր եղբայրներն ու ընկերները 2003 թվականից անբարեկարգ հատվածը վերածել էին Սրբության սրբոցի։ Նրանք իրենց ուժերով նախ նշված հատվածից մաքրել ու վերացրել էին ԽՍՀՄ տարիներից կուտակված աղբը և կառուցել էին փոքրիկ մի մատուռ, ու դեպի մատուռ տանող աստիճանների հարևանությամբ տեղադրվել էին խաչքարեր։ Թող Աստված լույս սփռի այս Սրբության սրբոց ստեղծողների ընտանիքներին, ովքեր իրենց կատարած աշխատանքով ապացուցում են, որ մարդ պետք է միշտ բարին գործի, իսկ վկան նրանց ընկեր Սարգսյանների ընտանիքի կողմից տեղադրված խաչքարի պատվանդանին գրված «Խաչ քո, Տեր Հիսուս, եղիցի մեզ ապավեն» խոսքն է։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ 2003 թվականին, անվանի հայ, ժողովրդական բժիշկ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանաստեղծ Հովսեփ Մարգարյանի որդին՝ Արամը, իր եղբայրների ու ընկերների հետ, Արաբկիրի զբոսայգուց դեպի հրազդանի կիրճ իջնող ճանապարհի կողքին սկսեց կառուցել Սողոմոն իմաստունի անունը կրող մատուռը: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր