211652_close_icon
views-count71155 դիտում article-date 00:05 23-03-2017

Սրբապղծություն Ծիծեռնակաբերդի տարածքում. միայն թուրքը նման «անասնական» վերաբերմունք կցուցաբերեր «Սրբության սրբոցի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 22-ին, Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որ այսուհետ Ծիծեռնակաբերդի խճուղին կլուսավորվի էնեգաարդյունավետ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով: Այն, որ վերջապես արտաքին լուսավորման խնդիրը Ծիծեռնակաբերդի խճուղում կկարգավորվի, դա գովելի ու ողջունելի է, սակայն ավելի կարևոր է, որ պատկան մարմինները մտածեն այն մասին, որ ժամանակն է նշված հատվածներում դնեն վերահսկող տեսախցիկներ, որպեսզի ամեն մի ծալապակաս Ծիծեռնակաբերդի տարածքը չվերածի հասարակաց տան, կամ մինի աղբանոցի: Մութն ընկելուն պես, հիմնականում, տաքսի ավտոմեքենաների վարորդները իրենց անասնական կիրքը բավարարում են հայերիս համար սրբություն համարվող այդ հատվածում: Վերջում էլ իրենց կեղտերը թողնելով՝ հեռանում են: Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը պետք է կտրուկ և խիստ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի, գոնե այդ Սրբության սրբոց տարածքում նման անբարոյականություններ տեղի չունենան: Ամբողջ հատվածում էլ տիրում է կեղտ ու գարշահոտություն և այդ ամենին ականատես են լինում նաև զբոսաշրջիկները: Հանուն արդարության նշենք նաև, որ Ծիծեռնակաբերդի ղեկավարությունը մի քանի անգամ կատարել է սանիտարական մաքրման աշատանքներ, սակայն հայի միջի տականքը նորից իր սև գործն է արել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062261/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Ծիծեռնակաբերդի խճուղու էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները: Առաջին փուլի աշխատանքները մեկնարկել և ավարտին էին հասցվել 2016 թվականին, իսկ երկրորդ փուլով իրականացված գործընթացի շրջանակում ժամանակակից ԼԵԴ լուսատուներով է լուսավորվել խճուղու՝ վերգետնյա ավտոտրանսպորտային անցուղի-Լենինգրադյան փողոց հատվածը։ Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվել են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվել են մեկականով: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով տեղադրվել է շուրջ 1000 լուսադիոդային լուսատու, իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով: Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։ Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին 2017 թվականին կշարունակվեն լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր