5311 դիտում
18:44 10-10-2017
«Ֆուկուսիմայի» վթարի պատասխանատու են ճանաչվել կառավարությունը և TEPCO ընկերությունը
Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի TEPCO օպերատոր ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/японский-суд-назвал-виновных-в-фукусимской-трагедии/a-40883889]Deutsche Welle[/url]-ն:
Դատարանը ապացուցված է համարել, որ պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հանգեցրել է ատոմային էլեկտրակայանում վթարի, ինչպես նաև ժամանակին չեն իրականացրել ցունամիի և տարհանման անհրաժեշտության մասին տեղի բնակիչների համընդգրկուն իրազեկում:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում սկսվել է 30 խմբային դատական գործընթաց՝ կապված վթարի հետ: Ներկայիս որոշումն արդեն երրորդն էր: Սեպտեմբերի 22-ին Տիբո պրեֆեկտուրայի դատարանը ճանաչել է միայն TEPCO ընկերության պատասխանատվութունը, իսկ մարտի 17-ին Մաեբասի պրեֆեկտուրայի դատարանը նույնպես վճիռ է կայացրել հայցվորների օգտին և որպես պատասխանատու նշել պետությանը և օպերատոր ընկերությանը:
Դատարանը պարտավորեցրել է 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել մոտ 3,8 հազար բնակչի, որոնք տուժել են վթարից և աղետից:
Նմանատիպ նյութեր
493 դիտում
10:02 04-04-2024
Ֆուկուսիմայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
23748 դիտում
13:10 18-01-2014
Վթարի է ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը
Այս բաժնից
544 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7768 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
736 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա