211652_close_icon
views-count1060 դիտում article-date 11:28 03-11-2026

Ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում․ Գետափում բախվել են «ԳԱԶ-53» ավտոքարշակը, «Լադա»-ն և «Opel»-ը․ վերջինը ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակիորեն վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 31-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գետափ գյուղում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոքարշակը, «Opel» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և «Opel»-ն ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակիորեն, վերածվել են մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Արամ Հովսեփյանը և կրտսեր պարեկ Ֆրունզե Սիմոնյանը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր