211652_close_icon
views-count286 դիտում article-date 11:53 01-11-2026

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Երկար ժամանակ բոլորը, հատկապես եվրոպական երկրները, փորձում էին թաքցնել դրա տնտեսական ու սոցիալական ծախսերը։ Սակայն այժմ պատերազմի հետեւանքները լուրջ ազդեցություն են թողնում եվրոպական մայրաքաղաքների եւ այլ երկրների քաղաքական իշխանությունների վրա։

Հորմուզի նեղուցի փակման ֆոնին այդ ազդեցությունը բազմիցս ուժեղացավ՝ հասնելով շատ ավելի լուրջ մակարդակի»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր