211652_close_icon
views-count484 դիտում article-date 10:02 04-04-2024

Ֆուկուսիմայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։

Էպիկենտրոնն ընկած է եղել 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Ցնցումները զգացվել են երկրի  պրեֆեկտուրաներից 19-ում, այդ թվում՝ Տոկիոյում թույլ ցնցումներ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 

Նմանատիպ նյութեր