211652_close_icon
views-count595 դիտում article-date 11:06 01-11-2026

Մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ծրագիրը, մեզ մնում է 1 կամ 2 օբյեկտի հարց լուծել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժի զգալի մասը, սակայն Վաշինգտոնը դեռ պետք է հարվածներ հասցնի մեկ կամ երկու թիրախի։

Ըստ նրա, դրա համար կարող է պահանջվել ընդամենը տասը րոպե։ Այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Ֆլորիդայում գտնվող իր Մար ա Լագո նստավայրում, հաղորդում է AFP-ն։

Հնարավոր թիրախների թվում ԱՄՆ նախագահը նշել է Քոլանգ լեռը, որն ԱՄՆ-ում հայտնի է որպես Փիքաքս։ Ենթադրվում է, որ դրա տակ՝ գետնի խորքում, գտնվում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ամրացված համալիր։ Օբյեկտը գտնվում է Նաթանզի միջուկային կենտրոնի մերձակայքում։ Թեհրանը հերքում է այդ տարածքում միջուկային գործունեություն ծավալելը։

«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը։ Մեզ դեռ մնում է, ես կասեի, մեկ կամ երկու օբյեկտի հարց լուծել, բայց մենք կարող ենք դա անել տասը րոպեում»,- հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ ամերիկյան զինվորականները կարող են արագ հարված հասցնել Փիքաքս լեռանը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի շտապում նոր ռազմական գործողություններ սկսել։ Նրա պնդմամբ, Իրանի հետ բանակցությունները հաջող են ընթանում, թեև նա կասկած է հայտնել իրանական կողմի հուսալիության վերաբերյալ։


 

Նմանատիպ նյութեր