Շղթայական ավտովթար՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Ռուբեն Դ.-ի վարած «Range Rover», 37-ամյա Արա Ա.-ի վարած «Mercedes G500», 35-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Nissan» և 30-ամյա Սարգիս Ֆ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։