ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների տեղեկությունը, թե վթարի մեղավորը էլեկտրամոբիլն է եղել, իրականությանը չի համապատասխանում. տեսախցիկը արձանագրել է վթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը երեկ՝ նոյեմբերի 23-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «BYD» էլեկտրամոբիլի և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վթարի մասին, ինչի հետևանքով էլ էլեկտրամոբիլը կողաշրջվել էր, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել էր:
Տեղում որոշ մարդիկ վթարի մեջ մեղադրում էին «BYD» էլեկտրամոբիլին, սակայն SHAMSHYAN.com-ը հրաժարվեց նրանց հայտնած տեղեկությունը «հալած յուղի տեղ ընդունել»:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վթարը, ինչը հերքում է, որ մեղավորը էլեկտրամոբիլն է եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 23-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել էր, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:
Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։