Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրում, որը հետո շարունակվել է Գնդեվազում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
Հոկտեմբերի 6-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Հոսեյին Ք.-ն, 25-ամյա Մահդի Զ.-ն, 35-ամյա Ամիրալի Զ.-ն, մյուս կողմից՝ Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Անդրանիկ Պ.-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ս.-ն։
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, ով դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է նաև, որ նշված անձանց միջև ծեծկռտուքը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվել է Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում որտեղ վերջիններս ձեռքերով, ոտքերով և քարերով միմյանց են հարվածել, ինչի հետևանքով Հոսեյին Ք․-ն, Մահդի Զ․-ն և Ամիրալի Զ․-ն մարմնական վանսվածքներով նախ օգնություն են ստացել «Լիդիան Արմենիա»-ի բուժկետում, որից հետո տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։